Ողբերգական դեպք՝ Երևանում․ բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու կախված դի
Այսօր՝ հունվարի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին ու դուռը բացելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների միջամտությունը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ նմանատիպ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժին։
Պարզել են, որ մահացածը, ում դին հայտնաբերվել է լոգարանում կախված վիճակում, Երևանի բնակիչ 36-ամյա Արթուր Մ․-ն է։ Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քնինչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։