Հայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը
Մամուլ

Ինչո՞ւ մոդուլային զորանոցներ պատվիրել իտալացիներից, եթե մեզ մոտ էլ են արտադրում. «Հրապարակ»

Ազատ գյուղի ողբերգությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ հրդեհված ինժեներասակրավորային կացարանը, որում տեղակայված են եղել զինծառայողները, եղել է ժամանակավոր։ Թեեւ Քննչական կոմիտեի հաղորդագրությունից իմացանք, որ այն գործում է 2021 թվականի մայիսից սկսած, այսինքն` շուրջ 8 ամիս: ՊՆ-ն նաև հաղորդեց, որ այդ եւ մյուս ստորաբաժանումների համար ձեռք են բերվել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ։ Դրանց առաջին խմբաքանակը Հայաստանում է։ Ֆեյսբուքի նիկոլահպատակ հատվածը ցնծությամբ տարածեց այդ իտալական տնակների լուսանկարները։ Իսկ Ազգային ժողովում ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն ունի այն ներուժը, որ իր զինծառայողների համար տեղում կառուցի համապատասխան կացարաններ․ «Նախկինում էլ են մեր շինարարները կառուցել նման կացարաններ»։

Մենք փորձեցինք գտնել, թե որ հայկական ընկերությունները և ինչ գնով կարող էին նույն մոդուլային կացարաններն արտադրել, եւ գտանք Արցախի փողոցում գտնվող «Արտկոն» ՓԲԸ-ն։ Պարզվեց՝ այս ընկերությունը ՊՆ-ի հետ աշխատելու փորձ ունի եւ ոչ միայն ՊՆ-ի, նրանց անգամ ռուսներն են պատվերներ իջեցնում։ Նաև Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բակում գտնվող քովիդի բաժանմունքի պատվերներն են կատարել։ 

«Արտկոն» ՓԲԸ սեփականատեր և տնօրեն Թերեզա Կարապետյանը պատմում է, որ  մի քանի անգամ ՊՆ-ին առաջարկել են բանակի համար զինվորական կացարաններ արտադրել եւ մատակարարել։

«Ի տարբերություն արտասահմանյան արտադրության զորանոցների, այս դեպքում տրանսպորտային խնդիր չի առաջանում։ Օգտագործվում է ռուսական մետաղ, մնացած նյութերն արտադրվում են Հայաստանում։ Մենք 40 օրում 20 կոմպլեկտ մոդուլային կացարաններ ենք արտադրել եւ դեկտեմբերի 30-ին հանձնել ենք պաշտպանության նախարարությանը»,-ասում է «Արտկոնի» տնօրենը։ 

- Դուք կարո՞ղ եք նաև զորանոցներ արտադրել։ 

- Այո, իհարկե։ Արտադրամասը բավականին մեծ ռեսուրսներ ունի։

- Իսկ ինչո՞ւ են այդ դեպքում զորանոցներ պատվիրել Իտալիայում։

- Չեմ կարող ասել։ Մենք նրանց նման հարցեր չենք տալիս, միայն առաջարկում ենք։ Թե՛ գծագրման, թե՛ արտադրության պահով կարող էինք բոլոր խնդիրներն իրականացնել։ 

- Որքա՞ն արժեն Ձեր արտադրած կացարանները։ 

- Մեկ կացարանի գինը 6 մլն 200 հազար դրամ է։ Կարող եմ Ձեզ փաստաթղթերով ցույց տալ։ 30 քմ-ն ամբողջությամբ ավարտված, ներքին հարդարանքով, էլեկտրականությամբ, օդափոխման համակարգով, բոլորն իրար հետ՝ արժե 6 մլն 200 հազար դրամ։ Արտասահմանյան արտադրանքն անհամեմատ թանկ է։ Մեր կացարանները նախատեսված են 4-6 անձի համար։ Մեր հոսքային գիծը դրված է երեքը վեցի վրա մոդուլների վրա, բայց կարող ենք ավելի մեծ մոդուլներ արտադրել՝ պետք եղած դեպքում 7, 8, 9, 10 մետրանոց չափերով կարող ենք արտադրել։     

- Ցուրտ չէ՞ այդ կացարաններում։ Ի՞նչ ջերմաստիճանի համար են նախատեսված։ 

- Մինչեւ մինուս 50 աստիճան ցրտին պահում է։ 

- Իսկ ջերմամեկուսացումն ինչպիսի՞ն է, մետաղյա շերտի տակ այլ շերտեր էլ կան, չէ՞։ 

- Իհարկե, պատերն ու հատակը մի քանի շերտով են հավաքվում, տանիքն էլ հատուկ տանիք է, ջրահեռացման համակարգով։ Մեր պատվիրատուները մեզ ուղարկում են նկարներ, որ անգամ քամու, ձյունի, անձրեւների ժամանակ ո՛չ ջրի հոսք է լինում, ո՛չ փչանում է, ո՛չ ժանգոտվում է։ Մենք այս պահին UNDP-ի հետ ենք աշխատում, փախստականների համար տներ ենք կառուցում։ Ստույգ գներ չեմ ասի, եվրոպական շուկան մեր կողմից ուսումնասիրված է։ Մենք եւս բելգիական տեխնոլոգիաներով ենք աշխատում։ Կարող եմ ասել, որ մերը զգալի չափերով էժան է:  

ՀԳ․ Ինչո՞ւ մեր կառավարությունը չի սատարում տեղական արտադրողին, այլ նախընտրում է իտալացիներին օգնել՝ հարցը ոչ մի տրամաբանական բացատրություն չունի։ Չնայած՝ հակապետական գործելակերպը մեզ այլեւս չի զարմացնում։

Ի դեպ, տարիներ առաջ` 2016 թվականին, «ՍԻԼԱԲ» շինարարական նյութերի փորձարկման լաբորատորիայի ճարտարագետ, լուսահոգի Լեոնիդ Բունիաթյանը 2-3 զինվորի համար նախատեսված կրակակետ-դիտակետի նախագիծ էր կազմել, որը, ըստ տեխնիկական բնութագրի, իրենից ներկայացնում էր երկաթբետոնե կառուցվածք: Այն մեծացնում էր զինվորի պաշտպանվածությունը հակառակորդի գնդակոծումից ու նռնակահարումից՝ բոլոր կողմերից (նաեւ՝ վերեւից) եւ հնարավորություն էր տալիս կատարելու հրաձգություն եւ տեղանքի դիտարկումներ: Ճարտարագետն իր նախագիծն ուղարկել էր ՊՆ, այնտեղից պատասխանել էին, որ նախագիծը լավն է,  համապատասխանում է ՊՆ պահանջներին, սակայն ծախսատար է։ Այն ժամանակ ՊՆ-ն մտածելու ժամանակ ուներ՝ ծանրութեթև, թանկ ու էժան անելու։ Այսօր չունի, եւ Ազատի դեպքերը դրա ապացույցն են»։