Կառավարությունը ՄԻԵԴ-ից ժամանակ է խնդրել
«Եվրոդատարանում չեն կարող Քոչարյանի և այլ նախկին ու ներկա պաշտոնյանների գործոնին նայել, հույս ունենք, որ մարտի մեկի գործի վրա լույս կսփռվի»,- newspress.am-ի հետ զրույցում ասաց 2008 թ.-ի մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։
Նա ասաց, որ մարտ ամսին կվերսկսվի մարտի 1-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գործի քննությունը։ Մինչ այդ քննությունը ձգձգվել է այն պատճառով, որ ՀՀ կառավարությունը վերջին գործի շրջանակում չի կարողացել պատասխանել ՄԻԵԴ-ի հարցին դեռ նախորդ տարվա սեպտեմբերից, ավելին` գրություն է ուղարկվել և ժամանակ խնդրել:
Սարգիս Քլոյանի հայրը հույս ունի, որ գործի քննությունն այլևս չի ձգձգվի:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ ներկայացված հայցով պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունները ճանաչեն մարտի 1-ին զոհված անձանց կյանքի իրավունքի խախտման փաստը։ Բացի դրանից՝ կյանքի իրավունքի խախտումը ճանաչելու դեպքում ենթադրվում է նաև բարոյական և նյութական վնասի հատուցում։