Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Տեսանյութ

Աննա Հակոբյանը Իրանում մասնակցել է նախագահ Ռայիսիի կազմակերպած ընդունելությանը (տեսանյութ)

Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի կազմակերպած ընդունելությանը՝ նվիրված «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»։ Ընդունելությանը մասնակցել են համագումարին մասնակցող բոլոր պատվիրակությունները, որոնց կազմում մեկ տասնյակից ավելի երկրների առաջին տիկիններ ու բարձր պաշտոն զբաղեցնող կանայք են։

Ինչպես հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից, ընդունելությանը ելույթ է ունեցել նաև Աննա Հակոբյանը, շնորհակալություն հայտնել ԻԻՀ նախագահին և առաջին տիկնոջը, աշխարհի տարբեր երկրներից ազդեցիկ կանանց համախմբելու և սեղանի շուրջ նստելու աննախադեպ հնարավորություն տալու համար։

Վարչապետի տիկինն իր խոսքում ընդգծել է, որ կանանց համախմբելու այս ֆորմատը տարածված չէ, մասնավորապես՝ մեր տարածաշրջանում, ինչը սակայն կարևոր նախաձեռնություն է։ Աննա Հակոբյանը հույս է հայտնել, որ սա լավ նախադեպ կարող է դառնալ և շարունակական բնույթ կրել, իսկ դրա համար պետք է ցանկությունն ու շատ աշխատանք։

Աննա Հակոբյանը վստահություն է հայտնել, որ համագումարի բուն օրակարգը կլինի արդյունավետ և հնարավորություն կտա ցույց տալ աշխարհին, որ կանայք կարող են բարություն, սեր և խաղաղություն տարածել, մաս կազմել կարևոր խնդիրների լուծման բարդ գործում։

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին իր եզրափակիչ խոսքում հույս է հայտնել, որ սրահում հավաքված կանայք կարող են մեծ դեր ունենալ աշխարհի կանանց իրավունքները բարձր պահելու գործում։

Այն մտքերն ու կարծիքները, որոնք կհնչեն համագումարի ընթացքում, կօգնեն լուծում տալ խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց բախվում են կանայք՝ ընդգծել է Էբրահիմ Ռաիսին, վստահեցրել, որ տղամարդկանց ու կանանց միջև բացարձակ տարբերություն չկա, երբ խոսքը գնում է մարդասիրության, գիտության, առողջապահության և նաև քաղաքականության մասին։ Ըստ Իրանի նախագահի, պատմության ողջ ընթացքում տղամարդիկ ու կանայք ուս ուսի պայքար են մղել։

Իրանի նախագահը վստահություն է հայտնել, որ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» ազդակ է, որ բոլորը պետք է նպաստեն կանանց դերի ու նրանց ազդեցության մեծացմանը։ Նախագահ Ռաիսին շնորհակալություն է հայտնել բոլորին՝ համագումարին ներկա գտնվելու համար։

«Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» հունվարի 20-ին է։