Պուտինը Ասադին չի առաջարկել հրաժարական տալ. Պեսկով
Այսօր ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, որ Կրեմլում կարծում են, թե Ասադի հեռանալու ժամանակը եկել է: Ամերիկյան հեղինակավոր Financial Times հանդեսը գրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին հեռանալ իր պաշտոնից: Այս լուրը հաստատել էին արևմտյան երկու հետախուզության անդամներ:
Հաղորդագրության մեջ ասված էր, որ խնդրանքը Ասադին է հասցրել Հետախուզության վարչության պետ Իգոր Սերգունը: Հանդիպումը տեղի էր ունեցել Սերգունի մահվանից երեք շաբաթ առաջ: Պարբերականի տեղեկություններով` Ասադը բացասական է ընդունել այդ լուրը և կտրականապես մերժել է առաջարկը: Իսկ քիչ անց Կրեմլից ստացվեց տեղեկատվություն, որ Մոսկվան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին չի առաջարկել հրաժարական տալ, ինչի մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։