Աչքներիս առաջ մի ամբողջ ժողովրդի փորձում են կոտորել, ջայլամի նման գլուխներս ավազի տակից չենք հանում. փորձագետ
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որ չեն ասում՝ 90-ականներին էլ էր Լաչինի միջանցքը փակ, լավ կլինի...
Ի տարբերություն էսօրվա, 90-ականներին հանրային լայն մոբիլիզացիա կար. մարդիկ ոտքի էին կանգնել մի գաղափարի շուրջ, կռիվ էին տալիս: Էսօրվա նման մեկօրյա սպառվող տեղեկատվությունով սնվող կամ մի փոր հացի մասին մտածող ժողովուրդ չէինք...
Աչքներիս առաջ մի ամբողջ ժողովրդի փորձում են կոտորել, ջայլամի նման գլուխներս ավազի տակից չենք հանում: Իսկ երբ զարթնենք, հրաշքներ հաստատ չենք տեսնելու, այլ էս ամեն ինչի համար էլ պատժվելու ենք դեռ...»: