Մենք նստած՝ Արցախի շրջափակում օրերն ենք հաշվում, մեր զոհերն ենք հաշվում՝ .... +15. իսկ հետո ո՞վ է հաշվելու մեր օրերը․ Հուսիկ Արա
Հայ բանաստեղծ, ՀԳՄ անդամ Հուսիկ Արան (իրական անուն-ազգանունը՝ Ֆելիքս Եղիազարյան) գրել է․
«Մենք նստած օրերն ենք հաշվում՝ Արցախի շրջափակում օր 40: Մենք նստած մեր զոհերն ենք հաշվում՝ ....... +15:
Վաղը, Արցախից հետո, Հայաստանն են շրջափակելու: Վաղը մեր գումարման նշանով զոհերի թիվը բազմապատկման նշանով է շարունակվելու: Մեր թվաբանությունն ընդամենը հավասարման նշան է դնելու Արցախի և Հայաստանի միջև:
Իսկ հետո ո՞վ է հաշվելու մեր օրերը: Կարելի է, չէ՞, հաշվապահ լինելու փոխարեն հաշվետու լինել»: