Ինչ են անում Ստեփանակերտում Իրանի 27 քաղաքացին. Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ադրբեջանցի լրագրողներին ասել է Իրանի 27 քաղաքացիների՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ այցի մասին։
Նրա խոսքով, ադրբեջանական կողմին ոչ ոք այս հարցի վերաբերյալ բացատրություն չի տվել։
«Մեզ ոչ ոք չի բացատրել, թե ովքեր են այդ 27 հոգին, ինչ են անում այդ տարածքում»,- ասել է Բայրամովը։