Ալիևը Նիդեռլանդների վարչապետին նշել է, թե իբր Լաչինի միջանցքը բաց է և Հայաստանը ստում է
Հինգշաբթի օրը՝ հունվարի 19-ին, Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ։
Ալիևը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մասին։
Իլհամ Ալիևն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձություններին, ասել, որ Հայաստանը իբր կեղծ տեղեկատվություն է տարածում, դրանով փորձելով մոլորեցնել միջազգային հանրությանը։
Ալիևը հերթական անգամ ստել է և նշել, թե իբր Լաչինի ճանապարհին ապահովվում է անհրաժեշտ մարդասիրական բեռների ազատ տեղաշարժը։