Հայաստանը պատրաստ չէ դրան. Ալիև
«Ցավոք, Հայաստանը չի արձագանքել խաղաղության համաձայնագրի ստորագրման մեր առաջարկին, որը եղել է շատ պարզ և հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա»,–այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևը նշել է, որ Հայաստանը մերժել է Վրաստանի հետ համագործակցության եռակողմ ձևաչափ սկսելու իրենց առաջարկը։
«Ես բարձր եմ գնահատում իմ ընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերը, ով կազմակերպել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, որին միացել է վրացի գործընկերը։ Մեր առաջարկն էր Վրաստանում կազմակերպել առաջնորդների հանդիպում, քանի որ Վրաստանը պատմականորեն միշտ եղել է այն վայրը, որտեղ հանդիպել են բոլոր հարեւանները։ Բայց Հայաստանը պատրաստ չէ դրան։ Սա հնարավոր ռիսկերից մեկն է։ Եթե կովկասյան երեք երկրները միավորեն իրենց ջանքերը էներգետիկայի, տրանսպորտի, անվտանգության, կայունության, սահմանների սահմանազատման ոլորտներում, ապա տարածաշրջանը շատ ավելի անվտանգ կդառնա»,- ասել է ադրբեջանական ղեկավարը։