Հայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը
Մամուլ

Փաշինյանը «նվեր» մատուցեց 15 ընտանիքի՝ բանակի տոնին ընդառաջ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ազատ գյուղում տեղակայված «զորանոցում» բռնկված հրդեհի հետեւանքով 15 զինծառայողի մահվան մասին լուրը երեկ վաղ առավոտյան ցնցեց հանրությանը: Եվս 3 զինծառայող տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն: Զորանոց ասվածը, իհարկե, այս պարագայում շռայլություն է, ավելի ուշ պարզ դարձավ, որ խոսքը գյուղական հյուղակի մասին է՝ զինվորների համար նախատեսված տարրական պայմանների բացակայությամբ։

Հանրային զայրույթը զսպելու համար հենց առաջին ժամերին հաղորդվեց մի շարք զինվորականների պաշտոնանկության մասին: Չնայած հանրության ակտիվ շերտերը պահանջում էին գերագույն կոչվող հրամանատարի՝ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև պաշտպանության նախարարի հրաժարականները, բայց դա չեղավ: Հակառակը՝ կառավարության հերթական նիստում Պապիկյան-Փաշինյան զույգն իր վրայից գցեց պատասխանատվությունն ու նախանշեց, թե ինչ ուղղությամբ պետք է տարվի նախաքննությունը՝ անմեղության կանխավարկածը խախտելով եւ տեղում հռչակելով մեղավորներին։ Պապիկյանն ասաց, թե, նախնական տվյալներով, հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետեւանքով է դեպքը տեղի ունեցել: Օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին, ուստի հնարավոր չի եղել մարել։

Փաշինյանն էլ դեպքը որակեց  «հրեշավոր», ապա կարդաց հակահրդեհային կանոնները պահպանելու մասին բանակի գլխավոր շտաբի պետի՝ դեկտեմբերի 21-ի կարգադրությունը՝ արձանագրելով, թե կանոնները չեն պահպանվել: Ինչպեսև սպասվում էր, այս միջադեպով էլ մեղավոր են բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից ու իր կամակատար թիմակիցներից։ Այսինքն, մինչ կհարուցվեր քրեական գործ, եւ դեպքը քննության կենթարկվեր, Փաշինյանի կառավարությունում նախ ազատեցին բարձրաստիճան զինվորականների՝ հանրությանը փորձելով ցույց տալ, թե հրամանատարությունն իր տեղում չի եղել, ապա հայտարարեցին, որ զինվորներն են մեղավոր իրենց մահվան համար։ Ընդ որում՝ Փաշինյանն իր խոսքում «ինքնախոստովանական ցուցմունք» տվեց՝ ասելով, թե «15 զինվորի կյանք խլած կացարանը 2020 թվականից է գործել, եւ այնտեղ սովորական պայմաններ չեն»։ 

Ավելի ուշ Ազատ գյուղից տեղեկացանք, որ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանը գյուղական փոքր տնակ է եղել, որը զինծառայողների համար 2020-ի պատերազմից հետո ծառայում էր որպես կացարան: Կացարանը ջեռուցել են փայտի վառարանով։ Զինվորներից միայն վեցն են քնած եղել, երեքը դրսում ծխելիս են եղել եւ վիրավորվել են ծառայակից ընկերներին հյուղակից դուրս բերել փորձելու ընթացքում։ Ըստ ամենայնի՝ զինվորները չեն կարողացել դուրս գալ շինությունից, որովհետեւ վառարանը եղել է հենց մուտքի դռան մոտ, իսկ շինության պատուհաններին եղել են երկաթյա ճաղավանդակներ, բնականաբար, հակահրդեհային համակարգերի առկայության մասին խոսելն անիմաստ է։

Պատերազմից ամիսներ անց, երբ համացանցում հայտնվում էին թշնամու ուղիղ նշանառության տակ գտնվող, բաց վրանների ու ցելոֆանների տակ գիշերող զինվորների լուսանկարներ, իսկ մարդիկ իշխանություններին զգուշացնում էին բանակում աղետալի վիճակի մասին, իշխանություններից պահանջում՝ պարգեւավճարների, ճոխ ծախսերի ու մեկ մարդու անվտանգությունն ապահովող ոստիկանական գերհզոր բանակ ստեղծելու վրա միլիարդներ վատնելու փոխարեն սահմանն ու բանակը կարգի բերել, ցինիկորեն նետում էին, թե կահավորում են, ուղղակի դա տեսանելի չէ շարքային մահկանացուներիս համար։ Օրերս էլ ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե «դիրքերի այսպիսի կահավորում նախկինում չի եղել, զինվորների կյանքեր կփրկվեն»։

Վերջին ամիսներին էլ մի շարք օրենսդրական նախագծեր ընդունելով՝ որոշ շրջանակներ թմբկահարում էին բանակում իրականացվող բարեփոխումների մասին, դիֆերամբներ ձոնում զորավար Սուրեն Պապիկյանին։ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ պաշտպանության ոլորտի համար այս ընթացքում բյուջեից «աննախադեպ» հատկացումներ են արել։ Երեկվա  դեպքը ցույց տվեց, որ իշխանությունն ավելի շատ գումար ծախսում է Երևանի ամանորյա հարդարանքի, Փաշինյանին սպասարկող զրահապատ մեքենաների, քան զինվորների համար կենցաղային տարրական պայմաններ ապահովելու վրա։

Ասել մի բան եւ անել ճիշտ հակառակը` սա օրվա իշխանությունների գործելաոճն է: Եվ խոսքը չի վերաբերում միայն բանակին: Ժողովրդի մեծամասնությունն այս պարզ ճշմարտությունը հասկացել է դեռ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ վերջում հանձնեց Արցախը, իսկ հիմա «խաղաղության դարաշրջան» բացելու մասին ճամարտակելով՝ հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է:

Ռազմական որոշ փորձագետների դիտարկմամբ՝ բանակի ոչնչացման գործընթացի սկիզբը դրվել էր դեռ պատերազմից առաջ ծավալված կադրային ջարդով եւ պատերազմի հերոսներին նսեմացնելով, ինչը տարբեր դրսեւորումներով շարունակվում է մինչ օրս: Նախկին մարտունակ բանակը գոմ հիշեցնող կազարմաների վերածած եւ վրաններում զինվորներ պահող իշխանությունը բոլոր հարցերում է նման հետընթաց ապահովել։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ կատարվածի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց պատասխանատվություն պետք է կրի նաեւ Սուրեն Պապիկյանը: Նրանք թքած ունեն մարդկային կյանքերի վրա, եւ նրանց ստեղծած «բարդակի» պատճառով են մարդիկ զոհվել: «Հայաստանի դավաճան, բարձրաստիճան պաշտոնյաները վայելում են կյանքը, շքեղ ծառայողական ավտոմեքենաներով, կառավարական առանձնատներով, միլիոնավոր պարգեւավճարներով, արտասահմանյան ուղեւորություններով։ Նույնը՝ պաշտպանության նախարար կոչեցյալը, որը թշնամու սեպտեմբերյան հարձակումից, հարյուրավոր զոհերից հետո շարունակեց իր զեխ կյանքը։ Իսկ սահման պահող զինվորը ցրտաշունչ ձմռանը կացարանը տաքացնում է հնամենի վառարանով եւ որպես վառելանյութ օգտագործում բենզին»,- ասում է Իշխանյանը։

ՀԳ․ Լրագրող-խմբագիր Փաշինյանը ժամանակին չարախնդում էր բանակում զոհերի առիթով եւ հերթական զոհի մասին իր թերթում հրապարակում անում՝ «Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին» վերտառությամբ, որտեղ գրում էր. «Վերջին օրերին եւս մի քանի դիակ ստացան զինվորների ծնողները: Քելբաջարից: Սա բանակի նախընտրական նվերն էր, երեւի, մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Մեր զինվորական մեծ ու փոքր պաշտոնյաները, «պատրիոտի» կամուֆլյաժ հագած, ամեն կերպ փորձում են թաքցնել կատարվածը եւ վերջը»: Տեղին է, որ երեկվա կատարվածը հենց իր ոճով էլ ներկայացվի. «Նիկոլ Փաշինյանը նվեր մատուցեց 15 հայ ընտանիքի՝ հունվարի 28-ին՝ բանակի տոնին ընդառաջ նրանց որդիների դիերը հանձնելով»»: