Հանուն 58-ի վարչապետը տեղափոխեց կառավարության նիստը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկու աշխատանքային օր իր հաշվին արձակուրդ է վերցրել: Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը: Այլ մանրամասներ, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը մեկնել արձակուրդի` չի նշվում, այն էլ այդքան կարճ ժամանակահատվածով:
Այն, որ Հովիկ Աբրահամյանը այդ երկու օրվա ընթացքում կփորձի իր քաղաքական ուղեգիծը նշել` քիչ հավանական է: Երկու օրվա ընթացքում հազիվ թե Հովիկ Աբրահամյանը հասցնի պատրաստվել իր ծննդյան տարեդարձին: Հունվարի 24-ին վարչապետը կտոնի իր 58 ամյակը, որին ներկա կգտնվի քաղաքական էլիտան:
Հանուն 58 թ-ին ծնված 58-ամյա վարչապետի, նույնիսկ կառավարության նիստը սովորական հինգշաբթի օրվա փոխարեն տեղի ունեցավ չորեքշաբթի: