Արտակարգ դեպք՝ Երևանում. 22-ամյա վարորդը Խանջյան փողոցում Toyota-ով բախվել է ծառերին, իսկ հետո երկաթե ճաղավանդակին
Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 22-ամյա Սահակ Ղ-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա երկաթե ցանկապատին։ Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայրում վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, որն այնուհետև հեռացել է դեպքի վայրից։ Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ տեղեկությունը ճշտելու ուղղությամբ։
Պարեկները տեղում պարզել են նաև, որ Toyota-ն բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, որի վրա առկա են վնասածի հետքեր։