Անվտանգ զորամասեր, զինանոցներ սարքելու համար կա ամեն ինչ, անգամ կա դրա համար հատկացված գումար, բայց չկա դրա հրամանը. Քրիստինե Վարդանյան
2022 թ․ բյուջեն պաշտպանության գծով ունի 190 մլրդ դրամի թերակատարում․ պաշտպանության ոլորտի համար հատկացված 360 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 170 մլրդ դրամը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, ով նաև ներկայացրել է համապատասխան գրաֆիկը կառավարության կայքից:
«Այսինքն՝ նորմալ, անվտանգ զորամասեր, զինանոցներ, դիրքեր, կացարաններ սարքելու համար կա ամեն ինչ, անգամ կա դրա համար հատկացված գումար, բայց չկա դրա հրամանը»,-հավելել է նա: