Բելառուսը մարտական պատրաստության է բերել հրետանին
Բելառուսի զինված ուժերը մարտական պատրաստության են բերել հրետանային ստորաբաժանումները.
Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ այս քայլն արվել է ռուս զինվորականների հետ համատեղ վարժանքների շրջանակում։
«Այսօր Բելառուսի և Ռուսաստանի զորքերի տարածաշրջանային խմբավորման մարտական համակարգման համատեղ գործողությունների շրջանակում 6-րդ առանձին մեքենայացված բրիգադի հրետանային ստորաբաժանումները պատրաստվում են առաջադրանքները կատարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։