Ռուսաստանի հետ երկխոսություն հնարավորությունը պետք է պահպանվի. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չնայած Ուկրաինայի աջակցությանը, Ռուսաստանի հետ երկխոսություն հնարավորությունը պետք է պահպանվի։
Նա այս մասին կարծիք է հայտնել հինգշաբթի օրը իսպանական El Pais թերթում հրապարակված հարցազրույցում։
Մակրոնը խոստովանել է, որ վերջին շաբաթներին չի խոսել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել միշտ պահպանել երկխոսություն վարելու կարողությունը։
«Չեմ կարծում, որ այս պատերազմը ծագել է եվրոպական հասարակությունից։ Կարծում եմ, որ այս պատերազմի արմատն առաջին հերթին շատ խորը ճգնաժամի մեջ է»,- հավելել է Մակրոնը։