Վլադիմիր Պուտինը, ինչպես Ռուսաստանը, կա և կլինի. Կրեմլը պատասխանել է Զելենսկուն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես Ռուսաստանը, կա և կլինի։
Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու խոսքերին, ով կասկածում էր, թե Պուտինը ողջ է։
«Ակնհայտ է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Պուտինը մեծ խնդիր են այսօրվա Ուկրաինայի և Զելենսկու համար։ Եվ պարզ է, որ զուտ հոգեբանորեն Զելենսկին կգերադասի, որ ոչ Ռուսաստանը, ոչ Պուտինը գոյություն չունենան»,- ասել է Պեսկովը։