Երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև ԼՂՀ-ում
Այսօր տեղական ժամանակով ժամը 14.42-ին (Գրինվիչի ժամանակով` 10.42-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.860 և արևելյան երկայնության 47.770: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ: 3 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ և Հադրութ քաղաքներում: