Կիսում եմ զոհված զինծառայողների ընտանիքների վիշտը. Ռուբեն Վարդանյան
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ցավակցել է գիշերը զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Խորը ցավով տեղեկացա այս գիշեր Գեղարքունիքի մարզում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության մասին, որի հետևանքով ունենք ցավալի կորուստներ։
Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, կիսում եմ նրանց վիշտը»,-գրել է Վարդանյանը։