Թուրքիան սպասում է ԱՄՆ-ի կողմից նախագծի հավանությանը՝ Անկարային F-16 վաճառելու համար. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կհաստատի Անկարային F-16 կործանիչներ վաճառելու գործարքը։
Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը։
«Բանակցությունների ժամանակ մենք կրկին կբարձրացնենք F-16-ի գործարքի վերաբերյալ մեր պահանջների հարցը: Մենք ակնկալում ենք դրական լուծում այս հարցի համար, որը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ՆԱՏՕ-ի համար»,- ասել է Չավուշօղլուն։