Պակիստանը պատրաստվում է ներխուժել Աֆղանստան
Պակիստանի պաշտպանության նախարար Խվաջա Ասիֆը հայտարարել է, որ Աֆղանստանի տարածքն օգտագործվում է զինված խմբավորումների կողմից իր երկրի դեմ հարձակումներ իրականացնելու համար և ասել է, որ դա կոշտ պատասխան կստանա Իսլամաբադից:
Պակիստանի ՊՆ ղեկավարի խոսքերը բուռն արձագանք են գտել Քաբուլում թալիբների կառավարության կողմից։
Աֆղանստանի և Պակիստանի միջև հակասությունները խորանում են։ Մի շարք պարբերականներ գրում են, որ հակասությունը աճելով կարող է ամենը տանել դեպի լայնածավալ պատերազմ։