ԱՄՆ-ը կարող է օգնել Ուկրաինային գրավել Ղրիմը
Ուկրաինացի պաշտոնյաների հետ ամիսներ շարունակ քննարկումներից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սկսում է ընդունել, որ Կիևին կարող է անհրաժեշտ լինել ուժ՝ Ղրիմում ռուսական օբյեկտներին հարվածելու համար, նույնիսկ եթե նման քայլը մեծացնի էսկալացիայի վտանգը:
Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ մի քանի պաշտոնյաների, որոնք անանունության պայմանով խոսել են։
Ավելի վաղ ԱՄՆ-ը բացառում էր Ուկրաինային զենք տրամադրելը, որը կարող է խոցել Ղրիմը։ Հրատարակությունը գրում է, որ Բայդենի վարչակազմը կարծում է, որ եթե ուկրաինացի զինվորականները կարողանան Ռուսաստանին ցույց տալ, որ Ղրիմի նկատմամբ լուրջ հավակնություններ ունեն, դա կամրապնդի Կիևի դիրքերը ապագա բանակցություններում։