Բլինքենը հեռախոսազրույց կունենա Ալիևի հետ. Պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ակնկալում է առաջիկա օրերին հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Պետքարտուղարն այսօր հնարավորություն է ունեցել զրուցել Հայաստանի ղեկավարի Նիկոլ Փաշինյանի հետ, ակնկալում եմ, որ նա առաջիկա օրերին հնարավորություն կունենա զրուցել նախագահ Ալիևի հետ»,- ասել է Փրայսը։