Հայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը
Մամուլ

Հանգի՛ստ թողեք մամուլին. լրատվամիջոցներն արձագանքում են ՔՊ-ական պատգամավորին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Լրագրողների իշխանություն» համարվող ՔՊ-ն երեկ հերթական անգամ աչքի ընկավ ընդդեմ լրագրողների իր հերթական նախաձեռնություններով և հայտարարություններով:
Այս անգամ էլ հերթը Զարուհի Բաթոյանինն էր: Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը մոռացության տված՝ պատգամավորը երեկվա կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի հանկարծ հիշել էր լրագրողներին:

Ըստ իշխանական պատգամավորի՝ լրագրողների գործունեությունը վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության և պետության համար :

«44-օրյա պատերազմի ժամանակ մենք դեպքերի ականատես եղանք, որ մեդիամասնագետները, լրագրողներն այնպիսի բովանդակություն էին տարածում, որը վտանագավոր էր ոչ միայն քաղաքացիների առողջությանը և կյանքի համար, այլ կարող էր պետական անվտանգության խնդիր առաջացնել». սա Բաթոյանի՝ ԱԺ երեկվա նիստին հնչեցրած «փայլուն» միտքն է:

Բանն այն է, որ պատգամավորին չի բավարարում կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններով նախատեսված մեդիասահմանափակումները: ՔՊ-ական պատգամավորը կարծում է, որ նախագիծը «լավարկման» կարիք ունի, թերևս նկատի ունենալով, որ սահմանափակումները պետք է էլ ավելի խստացվեն:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն արձագանքում է՝ «Իշխանությունն այնքան շատ վնաս է հասցրել երկրին, բնակչության առողջությանը, բնակչության ապագային, որ մենք հազարապատիկ հրապարակումներ էլ անենք՝ չմտածված, վտանգավոր, վնասի չափին չենք կարող անգամ մոտենալ, դրանք սար ու ձորի տարբերություն են: Ավելի ճիշտ կլիներ, որ իրենք մի օրենք ընդունեին, որ ՔՊ-ականները, իրենց իշխանության ներկայացուցիչները զրկված լինեին որևէ հայտարարություն անելու , հոդված գրելու, հարցազրույց տալու հնարավորությունից»,-ասում է նա:

Yerevan.today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն էլ նշում է՝ պետությունը և պետականությունը վտանգի տված, երկու հանրապետություններից մեկը հանձնած, մյուսի պետականությունը «վարի տված» ուժի ներկայացուցիչը ինչպե՞ս կարող է ինչ-որ լրատվամիջոցի մեղադրել նման բանի մեջ.

«Սա ուղղակի ցնդաբանություն է: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրաստվում է հավանության տալ խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակին, իսկ դրա գաղտնազերծված տարբերակով՝ Արցախը հանձնվում է Ադրբեջանին, ո՞նց կարող է երկիրը հանձնած ուժի ներկայացուցիչն ասի, որ որևէ լրատվամիջոցն ինչ-որ վնաս է տվել, անգամ նման բովանդակության մեջ մտնելու իրավունք չուներ նա»,-ասում է զրուցակիցը:

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն այս առիթով ասաց, «Օրինակելի կլիներ, եթե Բաթոյանն իր թիմակիցներիբկողմից ուղղորդվող անորակ լրատվություն հաղորդող անհասցե կայքերի փակումից սկսեր իր սահմանափակումների ակցիան: Մարդկանց ուղեղները լվացող, ցածրորակ լուրեր հաղորդող իշխանական կայքերի պատերազմական սուտ լուրեր տարածող կայքերը թողած, ի՞նչ սահմանափակումներից է խոսում պատգամավորը: Հերի՛ք է մամուլին ճնշեք. Երկիր մեդիա հեռուստաընկերություն են փակում, զարգացնում պերֆեկթիվիներ ու դեռ խոսում որակյալ լրագրությունից»,-ասաց Քնար Մանուկյանը։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։