Հայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը
Մամուլ

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 8. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի թիմակիցների մանիպուլացիաների շարքում այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է քաղաքային իշխանության ղեկավարների հայտարարությունները: Մասնավորապես, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը սոցիալական ցանցի իր էջում պարբերաբար որպես լավ լուր է ներկայացնում հանրային տրանսպորտի ռեֆորմի իրականացման մանրամասները, սակայն «Փաստերի ստուգման հարթակ»-ն ուսումնասիրել է, թե որքանով են ավտոբուսների ներկրման ու, առհասարակ, տրանսպորտային ռեֆորմի վերաբերյալ գործող քաղաքային իշխանության հայտարարած ժամկետները պահվում: Իրականում ներկայացված ժամկետները հեռու են իրականությունից:

Հրաչյա Սարգսյանի կառավարման շրջանում՝ 2022-ի օգոստոսին, նա տեղեկացրեց, որ «մրցույթների արդյունքում չինական Zhong Tong մակնիշի 150 հատ ավտոբուս եւ Yutong մակնիշի 15 հատ տրոլեյբուս մինչեւ տարեվերջ կներկրվեն մայրաքաղաք: 2 ամիս անց՝ հոկտեմբերի 2-ին, Հրաչյա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակեց ավտոբուսների արտադրության գործընթացից եւ կրկին վերահաստատեց, որ մինչեւ տարեվերջ դրանք կհասնեն Երևան։ Այս անգամ քաղաքապետը գրել էր արդեն 165 ավտոբուսների մասին։ Արդեն նոյեմբերի 14-ին մեկ այլ տեսանյութ տեղադրելով՝ քաղաքապետը հայտնեց, որ 150 ավտոբուսներն արդեն Չինաստանի նավահանգստում են եւ օրեր անց կուղեւորվեն Երեւան։

Զուգահեռաբար քաղաքապետը հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին տեսանյութեր տեղադրեց նաեւ ձեռք բերվող 15 նոր տրոլեյբուսների վերաբերյալ, սակայն երկու դեպքում էլ խուսափել էր կոնկրետ ժամկետ նշել, թե երբ դրանք կլինեն Հայաստանում։ Արդեն նոյեմբերի 21-ին Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ տրոլեյբուսները մինչեւ տարեվերջ կլինեն Երեւանում։ Տարեվերջին՝ դեկտեմբերի 26-ին, Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ MAN մակնիշի 87 նոր ավտոբուսներից 4-ը արդեն Երևանում են, մինչեւ տարեվերջ Երևան կհասնի նաեւ Zhong Tong մակնիշի 30 ավտոբուս: Հաջորդ օրը, Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով տրանսպորտի վերաբերյալ հարցին, քաղաքապետը հայտնեց, որ MAN մակնիշի ավտոբուսները մինչեւ հունվարի վերջ կլինեն Երևանում։

Քաղաքապետը խոստացավ նաեւ, որ, բացի 87 MAN ավտոբուսներից, 150 Zhong Tong ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսները եւս մինչև հունվարի վերջ կլինեն Երեւանում։ Դրանից մեկ շաբաթ անց՝ հունվարի 4-ին, Երևան հասան 150 ավտոբուսներից 30-ը։ Նկատենք՝ Երևան քաղաքի տրանսպորտային նոր համակարգի վերաբերյալ խոստումը չկատարվեց Հայկ Մարությանի օրոք, չի կատարվել մինչ այժմ, իսկ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մինչեւ նոյեմբերի վերջ շարունակում էր խոստանալ, որ գնված ավտոբուսներն ու տրոլեյբուսները այստեղ կլինեն տարեվերջին։

Ստացվում է՝ գործ անել չգիտեն, բայց լավ PR են կարողանում անել, իսկ քաղաքացուն տված խոստումը մնում է օդում»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում