Վալերի Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 29-ին
Ռուսական ռազմաբազայում տեղակայված Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը հետաձգվեց:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 29-ին:
Նշենք, որ մինչ այդ դահլիճում վատացել էր Ավետիսյանների հարազատներից մեկի ինքնազգացողությունը, օգնություն ցույց տալու համար բժիշկ հրավիրվեց դատարան:
Հիշեցնենք, որ այսօր դատարանը բավարարեց փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությունը, այն է` վկաների հարցաքննության ժամանակ ուղիղ հեռարձակում իրականացնող լրատվամիջոցները կանջատեն ձայնը: