Մինսկի խումբը կոչ է արել ԵԽԽՎ-ին սադրող քայլեր չձեռնարկել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել: Տեղեկացնում է APA գործակալությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պիեր Անդրյուն շեշտել են, որ պատրաստ են շարունակել երկու երկրների հետ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով իրականացվող աշխատանքներին:
Տեղեկատվության մեջ ասվում է, որ մոտ ժամանակներս ԵԽԽՎ-ն կարող է հակամարտության լուծման հետ կապված հատուկ կետ ընդունել:
«Մենք ԵԽԽՎ-ին և մյուս միջազգային կազմակերպություններին հիշեցնում ենք, որ Մինսկի խումբը բանակցությունները իրականացնում է ընդունված ձևաչափով: Մենք ԵԽԽՎ-ի անդամների կողմից ցուցաբերված հետաքրքրությունը գնահատում ենք: Սակայն հիշեցնում ենք, որ Մինսկի խմբի մանդատին վնաս տվող և բանակցությունները դժվարեցնող քայլեր չեն կարող անել»,- նշված է համանախագահների հայտարարության մեջ: