Հայաստանը շահարկում է Լաչինի ճանապարհի իրադարձությունները՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու համար. Ալիև
Հայաստանը շահարկում է Լաչինի ճանապարհի իրադարձությունները՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու համար և կեղծ տեղեկությունների հիման վրա պնդում է, թե իբր ճանապարհը փակ է։
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում Լիտվայի պետության ղեկավար Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպմանը։
Ըստ AzerTAc-ի՝ զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի, ինչպես նաև Լաչինի միջանքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։
Ալիևն ընդգծել է, թե իբր հայկական կողմն ավելի քան երկու տարի օգտագործում է Լաչինի ճանապարհը՝ ականներ, զինամթերք և անձնակազմ տեղափոխելու համար։
Հանդիպմանը նախագահները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների վերաբերյալ։ Նշվել է Եվրամիություն-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափի կարևորությունը։