Սա աննախադեպ է․ զոհվածների ծնողներին քաշքշող ոստիկաններն իրենք են դատի տվել ծնողներին․ զոհվածի հայր (տեսանյութ)
44-օրյա պատերազմում զոհված հերոս Ժորա Սահակյանի հոր՝ Վահիդ Սահակյանի գնահատմամբ, զոհվածների ծնողների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրգործն իր տեսակով աննախադեպ է։
Նա հիշեցնում է, որ Եռաբլուրում ծնողների հանդեպ տեղի ունեցած միջադեպը, երբ ոստիկանները քաշքշելով զոհվածների մայրերին՝ նրանց ոտքերից ու ձեռքերից բռնած բերման ենթարկեցին։
Այս միջադեպի քրեական վարույթով առերեսումները կասեցվել են, փոխարենը ՀՀ վարչական դատարանում ակտիվորեն նշանակվել են դատական նիստեր՝ ծնողների դեմ։
Ոստիկանները ներկայացրել են, թե իբր մինչ այդ ծնողներին զգուշացրել են ազատել տարածքը։
Վահիդ Սահակյանը վստահեցնում է՝ նման զգուշացում չի եղել։
«Այնտեղ կային լրագրողներ, իրականացվում էին նկարահանումներ և ոչ մի զգուշացում կամ նախազգուշացում չի եղել։ Պարզապես ինչ-որ պահի ոստիկաններն սկսեցին առևանգել ծնողներին»,- ասաց նա։
Վահիդ Սահակյանը նշեց, որ այստեղ երկակի ստանդարտներ են գործել։ Դատի տվել են իրենք, իսկ ոստիկանները ոչ թե պետք է զուգահեռ դատի տային իրենց, այլ դատական որոշակի փուլից հետո, հակընդդեմ հայց ներկայացնեին։
Նա ասաց, որ իրավական գիտելիքներ չունի, բայց այն, ինչ գիտի, թույլ է տալիս հասկանալ, որ այստեղ գործում են երկակի ստանդարտներ ու վարչական դատարանով էլ փորձում են վախեցնել զոհվածների ծնողներին։
Մանրամասները՝ տեսանյութում