Ադրբեջանից հայտարարել են, թե իբր Լաչինի ճանապարհը բաց է
Լաչինի ճանապարհը բաց է, նրա երկայնքով ապահովված է ազատ տեղաշարժը։
Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հրապարակումը։
Հաջիզադեն ընդգծել է, թե իբր 2022 թվականի դեկտեմբերի 12-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի 644 մեքենա, ռուս խաղաղապահ կոնտինգենտը և տեղի հայ բնակիչները շարժվել են երկու ուղղություններով։ Նա նշել է, թե իբր շրջափակման մասին հայտարարությունները կեղծ են։