ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ժամանել է Հայաստան։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է՝ Ռիչարդ Կիրակոսյանը։
«Շատ ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր առավոտյան Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, անվտանգության իրավիճակի խոր քննարկումներ կլինեն»,- գրել է Կիրակոսյանը։