Ռուսաստանը չի բանակցի Զելենսկու հետ. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անհեթեթ է անվանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խաղաղության նախաձեռնությունները։
«Զելենսկու հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող, թեկուզ միայն այն պատճառով, որ նա օրինականորեն արգելել է բանակցությունները Ռուսաստանի կառավարության հետ»,- ասել է ռուս նախարարն ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսում։
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է դիտարկել լուրջ առաջարկներ Արևմուտքից ուկրաինական հարցի շուրջ բանակցությունների համար, սակայն մինչ այժմ չեն եղել։
Նրա խոսքով՝ Արևմուտքի օրհնությամբ Ուկրաինայում ստեղծվում է նացիստական ոստիկանական պետություն։