Սոլեդարը ռուսական վերահսկողության տակ է. Բրիտանական հետախուզություն
Դոնեցկի մարզի Սոլեդարի նկատմամբ վերահսկողությունն անցել է ռուսական կողմին։
Ուկրաինայի զինված ուժերը, հավանաբար, դուրս են բերվել քաղաքից և շարունակում են պաշտպանել Բախմուտի մերձակայքը, ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
«2023 թվականի հունվարի սկզբից Բախմուտի հարավը և արևելքը շարունակում են ենթարկվել ինտենսիվ հրետանային գնդակոծությունների։ Ուկրաինական ուժերը գրեթե անկասկած շարունակում են պաշտպանվել ռուսական ուժերից քաղաքի ծայրամասերում»,- ասվում է զեկույցում։