Ինդոնեզիայում գրանցվել է ավերիչ երկրաշարժ
Ինդոնեզիայի հյուսիսային մասում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տերնատե քաղաքից 231 կմ հյուսիս։
Ըստ էպիկենտրոնում ցնցումների ուժգնության՝ երկրաշարժը գնահատվում է ավերիչ։