Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմԻրավապահները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-նՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը«ԲՀԿ առաջնորդն այսօր անազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի». «Ձեր չափերը ճանաչեք, նստեք Ձեր տեղում». Մանուկյան-Ալեքսանյան բանավեճ (տեսանյութ)Առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները․ նախագիծ ՊԵԿ-ը շինարարության ոլորտում հայտնաբերել է հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված շուրջ 507 աշխատող
Երևանի կողմից «ռեյդային զավթումների» նոր թիրախներ կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական ձեռնարկությունները. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Այսօրվանից Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացույցներ
ՔՊ-ի պատգամավորներ, մի հատ էլ մեկը տեղից արձագանքեց՝ դուրս եմ հանելու դահլիճից․ Ռուբեն Ռուբինյանի թիմակիցները նրան հունից հանեցին (տեսանյութ)
Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխությունԿրկին լարված իրավիճակ, գոռգոռոցներ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի կնքումը տապալել է Մարկո Ռուբիոն. NBC News Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում, խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին. Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին (ձայնագրություն)
Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Ադրբեջшնgիների համար կան հայեր, որոնց պետք է nչնչшgնել, արևելյան խnրամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթшղшն. քաղաքագետ
Վեհափառն ու 6 եպիսկոպոսը չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՔաղաքացին տեսանկարահանել և պնդել էր, որ խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա. ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում Աբովյանում 2 տղամարդ ծեծի են ենթարկել 36-ամյա մեկ այլ տղամարդու․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել էԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյանը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում (տեսանյութ)Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգումԸնտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»
Քաղաքականություն

Այսօր Արցախում ապրող մեր արյունակիցների համար կյանքի ու մահվան ընտրություն է և մեր ողջ ջանքերը պետք է ուղղվի Արցախի գոյության պայքարին․ Աբրահամյան

Երբ Արցախում վերջին 5 օրերի իրադարձություններն ես վերլուծում, մեկ կարևոր եզրակացություն կա՝ ինչ որ կենտրոնից նպատակ է դրվել Արցախի խնդրի հետ կապված հանրային-քաղաքական օրակարգը փոխել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

«Տեսեք, Արցախի հարցը շուրջ մեկ ամիս քննարկվում էր միջանցքի փակման ու դրա հետևանքների, միջազգային դերակատարների ու ՀՀ իշխանության անբավարար ջանքերի համատեքստում, իսկ վերջին օրերին, Արցախի ներքին ինտրիգների ու Արցախի իշխող վերնախավի հարաբերությունների համատեքստում։

Ավելին՝ մի պահ քննարկումները տեղափոխվեցին այն հարթություն, թե Արցախում և Հայաստանում ով ում է սատարում, ով ում է ատում կամ քննադատում։

Իրավիճակը մի պահ այնպիսի պրիմիտիվ դաշտ մտավ, որ ով պայմանականորեն հայտարարում էր, որ Արցախում արտահերթ ընտրությունները նոր սպառնալիք են առաջացնում մատուցվում էր որպես պետնախարարի գծի սատարողներ և հակառակը։
Կա մի պարզ բան, որը կա՛մ լավ չի բացատրվում, կա՛մ չի հասկացվում կա՛մ որոշ խմբեր նպատակային չեն ուզում հասկանալ։

Կա ընտրության հարց, թե գաղափարական առումով ինչ ճանապարհով ենք առաջնորդվում՝ մտնում ե՞նք Ադրբեջանի խաղի կանոնների դաշտ, թե՞ ոչ։ Արցախը գնում է ինքնորոշմա՞ն, Ադրբեջանի հետ խաղաղ համակեցությա՞ն, թե՞ Ադրբեջանի կազմում լինելու ուղով։

Հայաստանը պետք է՞ ամբողջությամբ, այդ թվում՝ քաղաքական ու անվտանգային բաղադրիչով, սատարի Արցախին, թե՞ սահմանափակվի սոցիալական, տնտեսական և հումանիտար հարցերով։

Ընտրությունն իր դաժանություններն ունի և որոշում կայացնողը արցախցին է, իսկ Հայաստանը պետք է ողջ փաթեթով սատարի այդ ընտրությանը։

Ես իմ գաղափարական ընտրությունը շատ վաղուց եմ արել, ինքս բազմաթիվ թելերով կապված եմ Արցախի հետ, դեռ չեմ խոսում այն մասին, որ կյանքիս լավագույն 6 տարիներն Արցախում եմ եղել, բայց ես ինձ իրավունք չեմ վերապահում Երևանից ասելու, թե ինչպես պետք է ապրի կամ ինչ ճանապարհ ընտրի Արցախում ապրող մարդը։
Ես կարող եմ վերլուծել, դիտարկումներ անել, ռիսկերը մատնանշել, բայց արցախցին պետք է որոշի, թե ոնց է շարժվում, ումով կամ ում հեռացնելով։

Իմ նպատակն է թույլ չտալ, որ Արցախի հարցով իրական օրակարգը զիջի արհեստականին, իսկ քննարկումների առանցքից գաղափարական հարցերը դուրս գան ու այն տեղափոխվի կենցաղային հարթություն, որովհետև այսօր Արցախում ապրող մեր արյունակիցների համար կյանքի ու մահվան ընտրություն է և մեր ողջ ջանքերը պետք է ուղղվի Արցախի գոյության պայքարին»։