Եվրահանձնաժողովի ղեկավարը հորդորել է ցանկացած զենք փոխանցել Ուկրաինային
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է արել դաշնակիցներին կարևոր քայլ կատարել Ուկրաինային աջակցելու գործում և Կիևին հանձնել ցանկացած զենք, որը նա կարող է օգտագործել։
Այդ մասին նա հայտարարել է Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում CNN-ին տված հարցազրույցում։
Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ ինքն ակնկալում է, որ նման որոշում կկայացվի հունվարի 20-ին գերմանական Ռամշտեյն ավիաբազայում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի նիստում։ Ֆոն դեր Լեյենը կարծում է, որ Ուկրաինան պետք է ստանա և կարող է օգտագործել բոլոր զինատեսակները, այդ թվում՝ ժամանակակից համակարգեր։
Նա նաև ընդգծել է, որ Եվրամիությունն արդեն հաստատել է Ուկրաինային 18 մլրդ եվրոյի ֆինանսական վարկային աջակցության ծրագիրը։