ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Նշվում է, որ Ադրբեջան այցի ընթացքում Կոլոմինան մտքեր կփոխանակի անվտանգության ոլորտում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և այդ երկրների հետ ՆԱՏՕ-ի գործընկերության վերաբերյալ:
Այցի օրակարգի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։