Արցախի կառավարությունը ռուս խաղաղապահների հետ կազմակերպել է օտարերկրյա պետությունների քաղաքացիների վերադարձը Արցախից. Ռուբեն Վարդանյան
Շրջափակման ժամանակ Արցախում են մնացել օտարերկրյա պետությունների քաղաքացիներ։ Ընտանիքները, այդ թվում՝ երեխաներ ունեցողները, արգելափակվել են մեկ ամսից ավելի։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Արցախի կառավարությունը ռուս խաղաղապահների հետ միասին երկար ժամանակ է նախապատրաստվել և այսօր կազմակերպել է նրանցից մի քանիսի վերադարձը հայրենիք։
Սակայն Արցախի 120.000 քաղաքացիների, այդ թվում՝ 30.000 երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է»։