Սերգեյ Շոյգուն այցելել է ռազմաճակատ (տեսանյութ)
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է «Վոստոկ» զորքերի խմբի շտաբը հատուկ ռազմական գործողության գոտում։
Հրամանատարական կետում Շոյգուն զեկույցներ է լսել խմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովից և կազմավորումների հրամանատարներից։
Նախարարությունը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Շոյգուն հանդիպում և պարգևներ հանձնում։