Գագիկ Բարսեղյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
Գագիկ Բարսեղյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ: Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 72-ը, կողմ է քվեարկել 67, դեմ 5 պատգամավոր:
Բարսեղյանը 2016 թվականից ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ է: