Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է․ «Ժողովուրդ»ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»Հրդեհ ԱՄՆ-ի միջուկային օբյեկտում. կա վիրավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»Հող են պատրաստում. «Հրապարակ»Քննություն հանձնելու գումար են փոխանցել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համարՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Ֆրանսիական զորքերը առաջին անգամ հետ են մղել հութիների հրթիռային հարձակումը Բան Էլ Մանդեբի նեղուցումԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԵս եմ հանձնարարել պարեկային ծառայությանը, որ փարոսիկներն անջատած վարեն մեքենաները. ՆԳՆ (տեսանյութ)Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԹող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսեր
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի «մի կրակոցն ու երկու նապաստակը»

Այն, որ դաշնակները հայտարարեցին իշխանության հետ կոալիցիա կազմելու մասին, ոչ նորություն էր ու ոչ էլ անակնկալ: Անակնկալն այն էր, որ առաջակ անողն ՀՀԿ-ն էր, իսկ հայտարարողը` ՀՅԴ-ն: Իրականում, այս փուլում ՀՀԿ-ն ոչ մի քաղաքական ուժի կարիք չունի, քանի որ ինչպես կասեր «դասականը»` մեխն էլ, չագուչն էլ, նալն էլ իր ձեռքին է: Հետևաբար հարց `ինչո՞ւ ՀՀԿ-ն ընտրություններից մեկ տարի առաջ որոշեց կոալիցիա կազմել խորհրդարանի այդչափ փոքր խմբակցության հետ ու ոչ թե օրինակ` ԲՀԿ-ի:

Արդյո՞ք ՀՀԿ-ն ուզում է հենց ՀՅԴ-ի միջոցով հարմար «կարել ու ձևել» ընտրական օրենսգիրքը ու ապահովել 2017թ-ի ընտրությունների լեգիտիմությունը, ինչը թերևս ամենաաշխատող տարբերակներից միայն մեկը կարող է լինել: Իսկ այն, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ դաշնակները լավագույնս ապացուցեցին, որ կարող են շրջել անշրջելին ու լեգիտիմացնել ՀՀԿ-ի ամեն մի ցանկություն, վաղուց ապացուցված է: Եվ 2017թ-ի ընտրություններից առաջ ՀՅԴ-ն նախ ՀՀԿ-ին պետք է, որպեսզի այդ ընտրությունները լեգիտիմացնելու իմիտացիա ստեղծի:

Փաստորեն, ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանից սահուն անցում կատարեց դեպի Սերժ Սարգսյան: Իսկ ո՞ւր մնաց Ռոբերտ Քոչարյանի մյուս հենարանը ԲՀԿ-ն, ով Սերժ Սարգսյանից այդպես էլ առաջարկ չստացավ, թեպետ ԲՀԿ-ն էլ պակաս դեր չխաղաց սահմանադրության հարցում նույն ՀՀԿ-ի ախորժակը ապահովելու համար: Այն պահից, երբ ԲՀԿ-ից չեզոքացավ Գագիկ Ծառուկյանը, կարծես թե այդ կուսակցության օգտակարությունը այլևս ոչ ոքի պետք չէ, կամ էլ առանց կոալիցիայի էլ ԲՀԿ-ն Հանրապետականի ձեռքում է: Մի կրակոցով փաստորեն ՀՀԿ-ն երկու նապաստակ խփեց ` նախ խաղի մեջ մտցնելով խաղից հանեց ԲՀԿ-ին, ապա ՀՅԴ-ին, և երկրորդ, այս կերպ Հովիկ Աբրահամյանը զրկվեց քաղաքական ինքնուրույն թիմ ձևավորելուց և ամբողջովին հայտնվեց ՀՀԿ-ի վերահսկողության տակ: