ԱՄՆ պետքարտուղարը մեկնում է Չինաստան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ծրագրում է փետրվարի 5-6-ը այցելել Պեկին։
Չինաստանի մայրաքաղաքում նախատեսված է նրա հանդիպումը Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգի հետ։ Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ավելի վաղ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հաստատել էր, որ նախատեսում է Չինաստան այցելել մինչև այս տարվա փետրվարի վերջ։