Օզբիլիսը թուրքական «Բեշիքթաշ»-ում կխաղա հաջորդ մրցաշրջանից
Արաս Օզբիլիսը թուրքական «Բեշիքթաշ»-ում հանդես կգա հաջորդ մրցաշրջանից, այդ մասին հայտնել է, Թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի արտաքին տրանսֆերների հարցով պատասխանատու Էրդալ Թորունօղուլլարն: Նրա տեղեկացմամբ` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն իրենց ակումբում հանդես կգա արդեն հաջորդ մրցաշրջանից: Թուրքական «Հուրիեթ» պարբերականը հայազգի ֆուտբոլիստին անգամ անվանել է «Հայաստանի Մեսսի»:
«Արաս Օզբիլիսի հետ կապված կարևոր ծրագրեր ունենք հաջորդ մրցաշրջանում: 6 ամիս ժամանակահատվածով նրան վարձակալության հիմունքներով կտրամադրենք իսպանական «Ռայո Վալեկանո»-ին: Իսկ ահա առաջիկա մրցաշրջանում արդեն «Բեշիքթաշ»-ի մարզաշապիկով նա ցույց կտա, թե ինչպիսի խաղացող է»,- ասել է Թորունօղուլլարըն:
Հիշեցնենք, որ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Կրասնոդարի «Կուբանը» եւ լեհական «Լեգիան», որը գլխավորում է ռուսաստանցի մասնագետ Ստանիսլավ Չերչեսովը:
«Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւն ավելի վաղ հաստատել էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Արաս Օզբիլիսը հեռանալու է ռուսական ակումբից: Նա «Սպարտակի» հետ չի մեկնել Աբու Դաբի եւ Մոսկվայում մարզվում էր ակումբի երիտասարդական թիմի հետ: Օզբիլիսը 2013-ին «Կուբանից» է տեղափոխվել «Սպարտակ», որի կազմում անցկացրել է 35 խաղ՝ խփելով 3 գոլ: