Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցում Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է․ ՔԿ Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել․ Փաշինյան Քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. Վարդան Ղուկասյանի փաստաբանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՌուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումըԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանը՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացնելու մասինԱբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԽաչատուրյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացինԲայրամովը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում միտումը դրական է գնահատելԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց 
Ադրբեջանն օդ է բարձրացրել JF-17C ռազմական ինքնաթիռՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԱրագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (լուսանկարներ)Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի թիրախներին Սիրիայում և ՕմանումԼոս Անջելեսում տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում՝ ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի (տեսանյութ)Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագՌուսաստանը կասկածում է, որ Հայաստանը Իրանի միջոցով հայկական ծաղիկների մաքսանենգ տեղափոխում է իրականացնում
Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան
Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքըԿենդանաբանական այգու Կառավարման խորհրդի նիստում քննարկվել են առյուծի անկման պատճառները«Դիշովկա»․ Վարդան Ղուկասյանի, ոստիկանին հարվածելու դեպքի առթիվ հարուցված քրգործով որոշում կաԱռուշ Առուշանյանին չազատազրկելու որոշումը բողոքարկվել է․ Գլխավոր դատախազությունը դիմել է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանԽմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին«Ջերմուկ»-ում խախտումներ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ ղեկավարը՝ ՌԴ կողմից նշվող պարտադիր պահանջների խախտումների մասին
Ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի․ ՆԳՆ-ն հերքում է ևս երկու քաղաքացու՝ ջրանցքն ընկնելու մասին տեղեկությունը և մանրամասներ հայտնում դեպքից
Ծիրանով բարձված 50 մեքենան կա նոր երկիր կարտահանվի. ՍԱՏՄ ղեկավարՕկուպացված Շուշիում ֆուտուրիստական ​​մզկիթի շինարարության հիմնական մասն ավարտվել է
Մանկապարտեզի դաստիարակը հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ
Եկել ենք, որ հասկանանք՝ ինչ է լինելու մեզ հետ. «Մուլտի սթոունի» աշխատակիցները Քննչականի կոմիտե են գնացել (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ են հավաքվել մեծ թվով քաղաքացիներՊետք ա մարդ հավաքենք, գնանք, փողոց փակենք, որ վերջապես ասեն, թե ինչի են կապարակնքել դուռն ու ոնց ա լուծվելու էդ հարցը (տեսանյութ)Դատախազը դատարան է հանձնել Կողբ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԿադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 18 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ (տեսանյութ)Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է յոթիԽոսրովի անտառում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ (տեսանյութ)Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքերՀաստատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու աշխատանքային ստաժի փաստըՄիջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ)
«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել իրենց աշխատավայրը. բողոքի ակցիա (ուղիղ)
Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
Մամուլ

«Կաղ» դիվանագիտության հետ մեկտեղ, իշխանություններն ակտիվ ու նախաձեռնող են, երբ խնդիրը վերաբերում է սեփական աթոռը պահելուն

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի վերջին 4 տարվա արտաքին քաղաքականությունը դիտարկելու դեպքում միանգամից աչքի է զարնում, որ բոլոր ուղղություններով ու բոլորի հետ հարաբերությունները ձախողված են՝ սկսած ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններից։ Իհարկե, նախկինում նույնպես արտաքին հարաբերություններում մի շարք բացթողումներ կային, բայց, միևնույն ժամանակ, որոշակի ձեռքբերումներ ևս նախանշվում էին։ Օրինակ՝ Երևանը կարողանում էր դիվանագիտական հավասարակշռություն ապահովել աշխարհաքաղաքական տարբեր բևեռների միջև։ Ըստ այդմ, ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը կարողացավ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրել։ Իսկ ներկայում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները ցանկանում են երկրի աշխարհաքաղաքական ուղեծրի ծայրահեղ փոփոխություն իրականացնել կամ Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ։ Ճիշտ է՝ Ռուսաստանը ևս, մեղմ ասած, միշտ չէ, որ, ինչպես ասում են, իրեն ճիշտ է պահում Հայաստանի հետ հարաբերությունների հարցում:

Սակայն այստեղ պետք է նաև հասկանալ, թե որքանով է դա կապված Մոսկվայի սխալների ու թերացումների հետ և որքանով՝ Նիկոլ Փաշինյանի ու իր «թիմի» հակառուսականության և, ընդհանրապես, Ռուսաստանի դեմ պահվածքի հետ։ Ի վերջո, ցանկացած երկիր, բնականաբար, ունի իր շահերը: Խնդիրն այն է, թե որքանով ես կարողանում այդ շահերը համադրել քոնի հետ, կամ ցանկանո՞ւմ ես, արդյոք, դա անել: Ի՞նչ հարց են ցանկանում լուծել օրվա իշխանությունները։ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը արմատականորեն փոխել և շրջել դեպի Արևմո՞ւտք։ Այս դեպքում արդյո՞ք հաշվի առնվում է, որ նախ՝ Արևմուտքը մեր տարածաշրջանում ներկայություն կարող է հաստատել Թուրքիայի միջոցով, երկրորդ՝ Ադրբեջանի հետ ունի նավթագազային լուրջ շահագրգռություններ, իսկ հավաքական Արևմուտքի համար, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, տնտեսական ու նյութական շահերն առավել գնահատելի են, քան իրենց իսկ կողմից թմբկահարվող արժեքները, էլ չենք խոսում մարդկային կյանքի մասին։

Ի վերջո, եթե Արևմուտքը շահագրգռված լիներ Հայաստանին աջակցելու ու Լաչինի միջանցքը բացելու հարցում, ապա ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները չէին անտեսի Ալիևի ռեժիմի կողմից մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերը և սոսկ էներգակիրների մատակարարման համար չէին հայտարարի, թե Ադրբեջանը վստահելի գործընկեր է։ Այնինչ, միայն Ալիևի ու նրա ընտանիքի դեմ սահմանված պատժամիջոցները բավարար կլինեին, որպեսզի Բաքուն սահմանափակի իր օրեցօր աճող ախորժակը։ Իսկ ինչո՞ւ իրեն մարդու իրավունքների պաշտպանության ջատագով համարող Եվրոպան գործուն քայլեր չի ձեռնարկում Արցախում հումանիտար ճգնաժամի խորացումը դադարեցնելու համար։ Միայն Ֆրանսիան է ինչ-որ չափով փորձում աջակցել հայկական կողմին, այն էլ միայն հայտարարությունների մակարդակով։ Բայց Ֆրանսիայի դիրքորոշման հարցում թերևս օրվա իշխանությունները քիչ լումա ունեն, քանի որ առանց նրանց էլ ֆրանսիահայ սփյուռքը շատ ակտիվ է աշխատել ու աշխատում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասով ևս էական տեղաշարժ չկա, ավելին՝ ամերիկյան ներկայիս վարչակազմը շրջանցում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, և ռազմական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին՝ աչք փակելով այն հանգամանքի վրա, որ այդ երկիրը ռազմական հանցագործություններ է կատարում արցախահայության նկատմամբ ու ծայր աստիճան բռնապետական է։ Բացի այդ, Վաշինգտոնը հատուկ կարևորում է Ադրբեջանի տնտեսական նշանակությունը՝ էներգակիրների մատակարարման տեսանկյունից: Ինչ վերաբերում է մեր հարևան Իրանին, ապա վերջինիս հետ հարաբերությունների շրջանակում խոսվում է բարիդրացիության մասին, սակայն ոչ մի առարկայական առաջընթաց չկա, բացակայում են համատեղ խոշոր նախաձեռնությունները։ Նույն իրավիճակն է նաև Վրաստանի հետ հարաբերություններում։

Շատ մեծ իրադարձություն է ներկայացվում այն, որ Վրաստանի ու ՀՀ քաղաքացիները միմյանց տարածքներ կարող են այցելել ID քարտերով։ Սա, իհարկե, կարևոր հանգամանք է, սակայն աշխարհացունց իրադարձություն չէ: Այս իշխանությունները նույնիսկ Սև ծովով ապրանքների լաստանավային փոխադրումների հարցը չեն կարողանում լուծել։ Հաջորդը. աշխարհով մեկ տնտեսական խոշոր նախագծեր իրականացնող Չինաստանի հետ հարաբերությունները վերջին չորս տարում այս իշխանությունները «հաջողացրել» են իջեցնել մինիմալ մակարդակի։ Դիտարկեք Չինաստանի նախկին ակտիվությունը Հայաստանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ և որոշակի նախագծերի իրականացումն ու իրերի դրությունը հիմա, և միանգամից կհամոզվեք դրանում։ Ժամանակին այս իշխանությունները միացան հակաչինական «Կրոնական ազատության միջազգային ալ յանս» կոչվող կառույցին, որը Արևմուտքի կողմից էր նախաձեռնվել ույղուրների հարցը բարձրացնելու համար, և դրանով էապես փչացրեցին Չինաստանի հետ հարաբերությունները։

Այնինչ, արտաքին հարաբերություններում կաղալու հետ մեկտեղ իշխանություններն անմիջապես ակտիվ ու նախաձեռնողական են դառնում, երբ խնդիրը վերաբերում է սեփական աթոռը պահելուն ուղղված գործողություններին։ Եվ ինչ չի բխում Փաշինյանի ու իր թիմակիցների իշխանության ամրապնդման անհրաժեշտությունից, ավելորդ կամ խանգարող է համարվում։ Ու վերջիններիս դեմ իշխանությունները պայքարում են առանձնահատուկ էնտուզիազմով: Թեկուզ երկրի ու պետականության հաշվին...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ