Հայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը
Մամուլ

Սիլ ընկերությունն ու «սև ցուցակը». հերքման հերքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությանը: Գրել էինք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պահանջել է պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, այսինքն՝ ընկերությանը, այսպես կոչված, «սեւ ցուցակում» ներառելու պահանջի պատվիրատուն ՊԵԿ-ն է: «Սիլ ինշուրանս»-ը, սակայն, չի հայտնվել «սեւ ցուցակում»: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է նաեւ «Սիլ գրուպ» -ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ ասելով. ««Սիլ ինշուրանս»-ը երբեւէ չի ներառվել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում»:

Այս մասին լուրը հրապարակելուց հետո «Սիլ ինշուրանս» ընկերությունը շտապեց «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ուղարկել հերքման ինչ-որ տեքստ՝ պահանջելով «մեկշաբաթյա ժամկետում «Ժողովուրդ» օրաթերթի առաջին իսկ թողարկման մեջ՝ 1-ին էջում, եւ armlur.am կայքում հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, այն է՝ «ՊԵԿ-ը պահանջել է Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել «սեւ ցուցակում» փաստը»: Բայց ի՞նչը հերքենք, եթե մենք ունենք մեր գրածը վկայող կոնկրետ փաստաթուղթ:

Եւ այսպես, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար շարժիչավոր փոխադրամիջոցների ապահովագրական ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարվել է գնանշման հարցում: Մասնակցության հայտեր ներկայացրել են «Սիլ ինշուրանս»,«Ռոսգոսստրախ-Արմենիա», «Արմենիա ինշուրանս», «Բի Բի Էս Սի», «Նաիրի ինշուրանս» ընկերությունները եւ Ա/Ձ Արթուր Կարապետյանը:

Նվազագույն գին առաջարկել է «Նաիրի ինշուրանս» ընկերությունը՝ 4 մլն 553 հազար դրամ, իսկ ՊԵԿ-ի կողմից պլանավորված առավելագույն ընդհանուր արժեքը եղել է 4 մլն 986 հազար դրամ: Բոլոր մասնակիցները ճանաչվել են հրավերի պահանջների նկատմամբ ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտ ներկայացրած մասնակիցներ, ինչից հետո նիստը կասեցվել է, եւ բոլոր մասնակիցները հրավիրվել են գների նվազեցման համար միաժամանակյա բանակցությունների:

Բանակցությունների ավարտին մասնակիցները հայտով ներկայացված գները թողել են անփոփոխ, եւ «Նաիրի ինշուրանս» ընկերությունը ճանաչվել է ընտրված մասնակից:

Նշենք, որ «Սիլ ինշուրանս», «Ռոսգոսստրախ-Արմենիա», «ԲԻ Բի Էս Սի» ընկերությունները նույն գնային առաջարկն են ներկայացրել՝ 4 մլն 846 հազար դրամ, սակայն «Սիլ ինշուրանս»-ի համար անհասկանալի է, թե ինչու է «Սիլ ինշուրանս»-ը վերը նշված ընկերություններից հետո հաջորդ տեղը զբաղեցրել այն դեպքում, երբ «Բի Բի Էս Սի»-ն չի հանդիսանում ապահովագրական ընկերություն եւ գնման ընթացակարգին իրավունք չի ունեցել մասնակցելու: Ստացվել է, որ հարցմանը մասնակցել են թվով 4 ապահովագրական ընկերություն եւ 2 ոչ ապահովագրական ընկերություններ:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ «Սիլ ինշուրանս» ընկերությունը դիմել է բողոքներ քննող անձին եւ խնդրել պարտավորեցնել Պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար շարժիչավոր փոխադրամիջոցների ապահովագրական ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված գնանշման հարցման ընթացակարգով գնահատող հանձնաժողովին դադարեցնել «Նաիրի ինշուրանս» ընկերության վերաբերյալ կայացված որոշումը, նաեւ խնդրել է «Նաիրի ինշուրանս», «Արմենիա ինշուրանս» եւ «Բի Բի Էս Սի» ընկերությունների հայտերը գնահատել անբավարար եւ մերժել։

Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձը որոշել է «Սիլ ինշուրանս»-ի բողոքը բավարարվել մասնակիորեն եւ «Բի Բի Սի Էս» ընկերության հայտը գնահատել անբավարար ու մերժել: Մնացած մասով բողոքը մերժվել է: Ներկայացնում ենք նաեւ ՊԵԿ-ի պահանջը «Սիլ ինշուրանս»-ին ներառելու «սեւ ցուցակում»:

Հիմա ինչպե՞ս հերքի «Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ պաշտոնական տեղեկությունը, որը կա նաեւ բաց աղբյուրներում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում