Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդունել է պաշտպանության նախարարության ղեկավարի հրաժարականը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համաձայնել է ստորագրել Քրիստինա Լամբրեխտի հրաժարականը պաշտպանության նախարարի պաշտոնից։
Առաջիկայում նա այս պաշտոնի համար նոր թեկնածու կներկայացնի Գերմանիայի նախագահին, հայտնում է Reuters-ը։
Թե կոնկրետ ով կարող է զբաղեցնել ՊՆ ղեկավարի պաշտոնը, դեռ հայտնի չէ։