Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունը հայտնել է, որ Վարանդայի շրջանի մոտ իրանցու է ձերբակալել
Հունվարի 15-ի ուշ երեկոյան Վարանդայի (Ֆիզուլի) մոտ սահմանը խախտել են Իրանից երեք անձինք, հայտնում է Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությունը։
Սահմանապահները կարողացել են ձերբակալել մեկ անձի։
Պարզվել է, որ ձերբակալվածը Իրանի քաղաքացի Ռեզա Մուրթուզա Մաջիդ օղլուն է (ծնված 1997 թ.)։ Նա խոստովանել է, որ հանցակիցների հետ թմրանյութի խմբաքանակ էր տեղափոխում։
Տարածքի զննությամբ սահմանապահները հայտնաբերել են երեք կապոց՝ ավելի քան 24 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոցով։