Ես այս հարցն անպատասխան եմ թողնում. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ընդդիմադիր թևի քաղաքական խորհրդի նախագահ Վիկտոր Մեդվեդչուկի հնարավոր շփման մասին, ով վերջերս էր զրկվել Ուկրաինայի քաղաքացիությունից.
«Ես այս հարցն անպատասխան եմ թողնում»,- ասել է Պեսկովը։
Մեդվեդչուկը Ռուսաստան էր եկել անցյալ տարվա սեպտեմբերին Ուկրաինայի հետ 200 գերիների փոխանակման շրջանակներում, որը տեղի էր ունեցել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի օդանավակայանում։