Ռուսաստանն ու Իրանը մտածում են ընդհանուր կրիպտոարժույթի մասին
Իրանի Կենտրոնական բանկը դիտարկում է Ռուսաստանի հետ միասին միասնական կրիպտոարժույթ ստեղծել, որը կարող է օգտագործվել որպես վճարման միջոց։
Այս մասին «Վեդոմոստի»-ին ասել է Կրիպտոինդուստրիայի և բլոկչեյնի ռուսական ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բրաժնիկովը։
Բանակցությունների փաստը հաստատել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի անդամ Անտոն Տկաչովը։ Նա պարզաբանել է, որ այդ հարցը պետական մակարդակով ակտիվորեն կքննարկվի միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանում կրիպտոարժույթները լիովին կկարգավորվեն։