Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի ԱԽ քարտուղար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։
ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, համաձայն հրամանագրերից մեկի՝
Սամվել Շահրամանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից։